Աճուրդի է հանվել Իսահակ Նյուտոնի «Օպտիկա» կոթողային աշխատության՝ հեղինակի անձնական օրինակը: Վերջին 100 տարվա ընթացքում գրքի գտնվելու վայրն անհայտ էր և հայտնաբերվել է բոլորովին վերջրս։
Գիրքը համարվում է Նյուտոնի՝ գիտության ոլորտում երեք հիմնարար աշխատություններից մեկը, որում նա շարունակեց անդրադառնալ լույսի դիֆրակցիային և գույնի էությանը վերաբերող խնդիրներին:
Գրքի կորած համարվող օրինակը գտել է գրքերի կոլեկցիոներ Դեյվիդ ԴիԼաուրան՝ COVID-19 համաճարակի ժամանակ իր հավաքածուն տեսակավորելիս: Ըստ ԴիԼաուրայի՝ ինքն այդ գիրքը գնել է 20 տարի առաջ և մոռացել դրա մասին։ Գրքի վրա նշում կա, որ դա երկրորդ հրատարակությունն է՝ տպագրված 1717 թվականին։ Գիրքը նախկինում պատկանել է Ջեյմս Մուսգրեյվ անունով մի մարդու։ Սակայն ավելի մանրազնին ուսումնասիրությունը արտաքին գրության տակ հայտնաբերվել է երկրորդ՝ թաքնված մակագրությունը, ըստ որի նախորդ սեփականատերը Չարլզ Հագինսն էր։
Մասնագետների հետագա հետազոտությունները ցույց են տվել, որ Նյուտոնի մահից հետո (Նյուտոնը կտակ չի թողել)՝ 1727 թվականին հետո նրա գրքերը և այլ իրեր ձեռք է բերել Ջոն Հագինս անունով մի մարդ։ Հետագայում նա դրանք փոխանցել է իր որդուն՝ Օքսֆորդշիրի համալսարանի ռեկտոր Չարլզին: Այնուհետև իրերը փոխանցվել են հաջորդ ռեկտորին՝ Չարլզի մտերիմ Ջեյմս Մուսգրեյվին։ Հավաքածուն սերնդեսերունդ փոխանցվել է մինչև 1920 թվականը, որից հետո հավաքածուի շատ նմուշներ վաճառվել են։
Գիրքը վաճառվելու է Սան Ֆրանցիսկոյում փետրվարի 3-ից 5-ը իրականացվող գրքերի աճուրդում։ Ըստ նախնական տեղեկությունների, որ գրքի արժեքը կկազմի 460 հազար դոլար։
Նշենք, որ «Օպտիկա»-ն առաջին անգամ հրատարակվել է անգլերեն 1704 թվականին։ 1706 թվականին լույս է տեսել լատիներեն թարգմանությունը, որին հաջորդել են ֆրանսերեն և գերմաներեն թարգմանությունները։ Նյուտոնի կենդանության օրոք գիրքը վերատպվել է երկու անգամ՝ 1717 և 1721 թվականներին։
Հրապարակման պատրաստեց ita.am-ը