
Hubble տիեզերական աստղադիտակը, որը ԱՄՆ Ազգային ավիացիայի և տիեզերական գործակալության (NASA) և Եվրոպական տիեզերական գործակալության (ESA) համատեղ նախագիծն է, չնայած իր պատկառելի տարիքին, շարունակում է տպավորիչ լուսանկարներ անել տիեզերքի տարբեր օբյեկտներից: Այս անգամ աստղադիտակի տեսադաշտում են հայտնվել Օրիոնի միգամածությունից երկու պայծառ երիտասարդ աստղեր, որոնք շարունակ փոխակերպվում են։
Ինչպես տեղեկացնում է Space.com-ը, ներկայացված լուսանկարի կենտրոնական մասում Օրիոնի միգամածության V372 վառ աստղն է, որը պատկանում է կապույտ գերհսկաների դասին և Օրիոն փոփոխական աստղերին։ Սրանք անկանոն փոփոխվող աստղերի տեսակ են, որոնք կապված են ցրված միգամածությունների հետ։ Երկրորդ աստղը կարելի է տեսնել պատկերի վերին ձախ մասում: