Հայաստանում վերջին օրերին սուր շնչառական վարակներով հիվանդացության աճ է նկատվում: Ինչպես եվրոպական տարածաշրջանի երկրներում, այնպես էլ մեր երկրում առավել շատ տարածված է ու շրջանառվում է գրիպի Ա տեսակի H1N1 ենթատեսակը, սակայն արձանագրվում են նաև Ա տեսակի H3 ենթատեսակը, ինչպես նաև Բ տեսակի հարուցիչներ:Համաճարակաբանները փաստում են, որ գրիպի սեզոնը սկսում է հոկտեմբերից և շարունակվում մինչև ապրիլ-մայիս։ Կայունացումը պայմանավորված է եղանակային փոփոխություններով, իսկ մինչ այդ պետք է հաճախ օդափոխել փակ տարածքները, հիվանդ երեխաներին չուղարկել ուսումնական հաստատություններ, չգնալ աշխատանքի:
«Համարվում էսուր շնչառական վիրուսային վարակի սեզոնային վերելքիշրջան, և մենք ունենք այդ ամբողջ ծաղկեփունջը, որոնք մի քիչ մեզ հանգիստ էին թողել, իսկ հիմա գլուխ են բարձրացրել՝ կորոնավիրուսի նահանջի հետ կապված: Տարածված են մի շարք սուր շնչառական վիրուսներ՝ գրիպ H1N1, H3N2, ադենովիրուս: Քիչ-քիչ սկսում է ավելանալ նաև կորոնավիրուսը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց համաճարակաբան Մերի Տեր-Ստեփանյանը:
Նրա փոխանցմամբ՝ և՛ գրիպին, և՛ օմիկրոնին բնորոշ էմկանացավը, թուլությունը:
«Գրիպին բնորոշ է նաև աչքերի ցավը, արտահայտված գլխացավը, ջերմության բարձրացումը: Կարող է լինել նաև արցունքահոսություն»,- նշեց համաճարակաբանը:
Հարցին՝ հնարավո՞ր էերկու վիրուսով միաժամանակ վարակվել, Մերի Տեր-Ստեփանյանը դրական պատասխան տվեց, սակայն ասաց, որՀայաստանում դեռևս չի եղել ախտորոշված դեպք, երբմիաժամանակ ընթացել է երկու վիրուս: Իսկ աշխարհում կա՞ն դեպքեր, երբ այս երկու վիրուսը միասին են եղել:
Համաճարակաբանն ընդգծեց՝ գրիպի վարակելիության շրջանը 7 օր է:
«Վիրուսների ժամանակ տրվում է ախտանշանային բուժում: Ջերմության բարձրացման դեպքում՝ ջերմիջեցնողներ, առատ հեղուկների կիրառում: Պետք էաշխատել զերծ մնալ հակաբիոտիկների ինքնուրույն օգտագործումից, քանի որ դեղամիջոցի նշանակումը բժշկի գործառույթն է»,- մանրամասնեց Մերի Տեր-Ստեփանյանը:
Մեր հարցին՝ արդյո՞ք նկատվելու է կորոնավիրուսի աճ, համաճարակաբանը պատասխանեց.
«Իտալիայում, օրինակ, շաբաթվա կտրվածքով 100-ից ավելի մահվան դեպքեր են եղել: Աշխարհում շարունակում է շրջանառվել, բայց այն ուժգնությունը, որ տեսել ենք 3 տարվաընթացքում, դեռ չի նկատվում, իսկ թե ինչպիսի զարգացում կունենանք՝ հետո կերևա»:
Անի Կարապետյան