«Իմ կարծիքով սուտ է, որ ասում են՝ ամեն մի կառավարություն արժանի է իր ժողովրդին։ Ընդհակառակը – առհասարակ կառավարությունները արժանի չեն իրենց ժողովրդին, և շատ քիչ կառավարություն կարող է լինել, որ արժանի լինի իր ժողովրդին և լինի իր ժողովրդի հետ…
Ասում եմ՝ ժողովրդի, ո՛չ թե ամբոխի։ Որովհետև շատերը ժողովուրդն ու ամբոխը շփոթում են իրար հետ։
Սրանք իրար հակառակ բաներ են։ Ժողովուրդն իմաստուն է, ամբոխը՝ հիմար։
Ժողովուրդը ծանր է, ամբոխը՝ թեթև։ Ժողովուրդը մեծահոգի ու բարի է, ամբոխը՝ դյուրագրգիռ, վտանգավոր չար։
Ժողովուրդն աշխատանք է սիրում, ամբոխը թալան։ Ու սովորաբար կառավարություններից շատերին ամբոխն է պետք, բանաստեղծին՝ ժողովուրդը։ Ժողովուրդը խաղաղասեր է, ամբոխը՝ կռվարար…»:
Հովհաննես Թումանյան