SSGEOS (Solar System Geometry Survey) հետազոտական ինստիտուտի սեյսմոլոգ Ֆրանկ Հուգերբիթսը զգուշացնում է՝ մարտի 3-7-ն մեծ է երկրաշարժերի հավանականությունը:
Հուգերբիթսի խոսքով՝ մարտի 2-ին և 5-ին մոլորակների իրար մոտենալը կհանգեցնի շատ մեծ սեյսմիկ ակտիվության, ինչի հետևանքով էլ երկրաշարժի հավանականությունը մեծ կլինի Ճապոնիայի հարավում, Ինդոնեզիայում, Պակիստանում, Հունաստանում, Պորտուգալիայում, Կուրիլյան կղզիներում, Հյուսիսային Ամերիկայի արևմտյան ափին:
Հետազոտող-սեյսմոլոգի կանխատեսումները հիմնված են ոչ միայն երկրի ընդերքի սեյսմիկ ակտիվության, այլև՝ Արեգակնային համակարգի երկրաչափական ինդեքսով:
Ավելի մանրամասն՝ տեսանյութում