Գիտնականներն «անհավանական» էկզոմոլորակ են գտել
Advertisement 1000 x 90

Գիտնականներն «անհավանական» էկզոմոլորակ են գտել

Գիտնականները հայտնաբերել են «անհավանական» էկզոմոլորակ, որի գոյությունը հակասում է ժամանակակից բոլոր տեսություններին։ TOI-5205b անունն ստացած էկզոմոլորակը Յուպիտերի չափ գազային հսկա է, ասվում է The Astronomical Journal հեղինակավոր աստղագիտական ​​ամսագրում հրապարակված հոդվածում: Այնուամենայնիվ, այն պտտվում է կարմիր թզուկի շուրջը, որի զանգվածն ու չափը շատ ավելի փոքր են, քան մեր Արեգակինը: Գիտնականների կարծիքով՝ նման էկզոմոլորակ պարզապես չէր կարող գոյանալ նման պայմաններում։

Ըստ Scitechdaily.com-ի՝ TOI-5205 աստղը, որի շուրջը պտտվում է TOI-5205b-ն, համարվում է M4 սպեկտրալ տիպի կարմիր թզուկ, որի զանգվածը կազմում է արևի զանգվածի 0,392 չափը, իսկ շաղավիղը արևի շաղավղի 0,394 չափը։ Էկզոմոլորակ TOI-5205b-ն իր չափերով նման է Յուպիտերին: TOI-5205b-ի զանգվածը Յուպիտերի զանգվածի 1,08 չափ է, իսկ շառավիղը՝  Յուպիտերի շառավղի 1,03 չափը։ Աստղի շուրջը էկզոմոլորակի ուղեծրային շրջանը կազմում է 1,63 երկրային օր։

TOI-5205b էկզոմոլորակը հայտնաբերել են Քարնեգի ինստիտուտի աստղագետները՝ օգտագործելով TESS տիեզերական աստղադիտարանը: Սկզբում այն ​​հայտնաբերվել է աստղի սկավառակն ուսումնասիրելու ընթացքում, սակայն ավելի ուշ այլ գործիքների միջոցով իրականացված դիտարկումները հնարավորություն են տվել ճշգրտել մոլորակի պարամետրերը։

Ըստ գիտնականների՝ այն հնարավոր կլինի դիտարկել James Webb տիեզերական աստղադիտակի օգնությամբ. մոլորակը բավականաչափ մեծ է և Երկրից ընդամենը 280 լուսատարի հեռավորության վրա է, այնպես որ, James Webb-ը կարողանա դիտարկել այն և ուսումնասիրել դրա մթնոլորտի քիմիական բաղադրությունը։

News.am