Եվ այսպես, Հայաստանում բավականին շատ մարդ գիշերը ստացել ա Apple կողմից նամակներ այն մասին, որ իրենք պետական հաքերների հնարավոր զոհեր են։ Ինչ է սա նշանակում եւ ինչ անել։
1. Սա Pegasus լրտեսական ծրագրով, վիրուսով վարակման, կամ վարակման փորձի մասին է խոսում։
2. Դա չի նշանակում, որ հիմա Պեգասուս կա հեռախոսի մեջ, այլ խոսքը աշնանային հարձակման մասին է։
3. Ամենայն հավանականությամբ սա Ադրբեջանի գործն է։ Անում եմ հետեւությունը զոհերի ցանկից եւ նրանից, որ Ադրբեջանը ապացուցված է որպես ակտիվ կիրառող։ Նաեւ մեր միջազգային կազմակերպությունների որոշ գործընկերները նույն կարծիքի են։ Հստակ ապացույցներ չկան, եւ դժվար էլ լինեն, քանի որ վարակումը կատարում է պատվիրատուի ցանկությամբ իսրայելական կազմակերպությունը, դրա համար թելերը կտրվում են։
4. Ինչ անել։ Մանրամասները տեսանյութում։ Եթե ուզում եք հեռախոսը հետազոտվի, պարզվի, թե եղել է վարակում, երբ է եղել, ապա դիմեք կամ մեզ Cyberhub.am , Artur Papyan -ին կամ ինձ։ Կամ մեր գործընկերոջը, Ruben Muradyan -ին։
Սամվել Մարտիրոսյանի ֆեյսբուքյան էջից