StyleBeauty. «Slugging» – նոր մոտեցում հին ու բարի վազելինին
Advertisement 1000 x 90

StyleBeauty. «Slugging» – նոր մոտեցում հին ու բարի վազելինին

Վերջերս, շնորհիվ իմ սիրելի բյութի-ինֆլուենսերների, բացահայտեցի զարմանալի եւ շատ արդյունավետ «slugging» պրոցեդուրան: Չնայած «սարսափելի» անվանը՝ այն ցավոտ չէ։ Ձեզ անհրաժեշտ է միայն մեկ միջոց՝ լավ վազելին: Այս միջոցը, որն օգտագործում էին մեր տատիկները, պարզվում է շատ արդյունավետ է։ Ամենակարեւորն այն է, որ իմանաք դրա ճիշտ օգտագործումը։

«Slugging»-ը պրոցես է, որի ժամանակ մաշկի վրա քսվում է օկլյուզալ հերմետիկ նյութ: Հայկական իրականության մեջ սա հենց վազելինն է, Եվրոպայում եւ ԱՄՆ-ում այլ անալոգներ կան։ Ֆիշկան այն է, որ վազելինը չի ներծծվում մաշկի մեջ, քանի որ դրա մոլեկուլները չափազանց մեծ են էպիդերմիս ներթափանցելու համար, այն արգելափակում է խոնավության կորուստը՝ հանդես գալով որպես հզոր խոչընդոտ: Ավելին, այն ուժեղացնում է մաշկին դրանից առաջ քսված միջոցների ազդեցությունը՝ շիճուկ կամ խոնավեցնող միջոց: Անձամբ ես նախընտրում եմ վազելինից առաջ ռետինոլ քսել։

Մարդկանց մեծամասնությունը կարծում է, որ «slugging»-ը պարզապես TikTok-ի կամ Reddit-ի միտում է, որը վերջերս գրավել է սոցիալական հարթակները: Այնուամենայնիվ, դուք պետք է իմանաք, որ «slugging»-ը հայտնի K-beauty ռեժիմ է, որը հրաշքներ է գործում ձմեռային եղանակին։

Ձմռանը մաշկը հաճախ կորցնում է խոնավությունը՝ TEWL (տրանսէպիդերմալ ջրի կորուստ) կոչվող երեւույթի պատճառով: «Slugging»-ը ոչ միայն կանխում է TEWL-ը, այլեւ ձեր մաշկը դարձնում է առողջ եւ փայլուն:

Նշեմ՝ ինչպես մյուս պրոցեդուրաներում, այստեղ նույնպես կարեւոր է կանոնավորությունը։ Երրորդ օրն արդեն ես նկատեցի ազդեցությունը։ Մաշկը դառնում է շատ ավելի փափուկ ու հարթ, եւ ռետինոլի հետ համատեղ, որը կարող է չորացնել մաշկը, դա ընդհանուր առմամբ փրկություն է: Վազելին քսեք քնելուց առաջ, մաքուր մաշկին։ Մինուսներից՝ այն տարածվում է բարձի երեսին եւ մազերին, եթե երկար մազեր ունեք։ Այնուամենայնիվ, արժե փորձել։

Ի դեպ, «slugging»-ը խորհուրդ է տրվում նույնիսկ այն մարդկանց, որոնք ունեն յուղոտ ու ակնեի հակում ունեցող մաշկ։

P.S. Խորհուրդ եմ տալիս օգտագործել «Vasseline»  ֆիրմային վազելինը։ Երեւանի խանութներում գինը սկսած 600 դրամից՝ կախված ծավալից։ Տեղական արտադրության վազելինը չտպավորեց, կերոսինի բույր կար։

news.am