
Հանդիպում կիբերանվտանգության մասնագետ Ռուբեն Մուրադյանի հետ
Հաճախ կիբերլրտեսական ծրագրերի, հարձակումների թիրախ են դառնում լրատվամիջոցների ղեկավարները, լրագրողները: Հայաստանի ժուռնալիստների միությունը մասնագիտական աշխատանքային հանդիպումների շարք է սկսել, որոնցում ներգրավված կլինեն ԶԼՄ խմբագիրները, լրագրողները:
Փետրվարի 18-ին Հայաստանի ժուռնալիստների միության (ՀԺՄ) նախաձեռնությամբ Երևանի «Օպերա Սյուիթ» (Opera Suite Hotel) հյուրանոցում տեղի ունեցավ կիբերանվտանգության մասնագետ Ռուբեն Մուրադյանի հանդիպումը շուրջ երկու տասնյակ լրատվամիջոցների ղեկավարների, ներկայացուցիչների հետ:
Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց կիբերանվտանգության խնդիրներին, կիբերլրտեսական Pegasus, Predator և այլ լրտեսական ծրագրերին, հեռախոսների մեջ դրա ներդրման մեխանիզմներին, պաշտպանությունը ակտիվացնելու քայլերին, լրտեսական նման ծրագրերի թիրախ չդառնալու համար անհրաժեշտ գիտելիքներին, այլընտրանքային կապերի տեսակներին, դրանց անվտանգային աստիճանին: