
Թողարկվել են Ջոան Ռոուլինգի 3 նոր էլեկտրոնային գրքերը Հարի Փոթերի տիեզերքի մասին: Դրանք վաճառվում են Pottermore թեմատիկ կայքում, որոշ հիթային հոլովակների ուղեկցությամբ:
«Իշխանություն, քաղաքականություն և տաղտկալի ուրվական» հավաքածուն նվիրված է պրոֆեսոր Դոլորես Ամբրիջին, նաև պրոֆեսոր Գորացի Սլիզնորթի հարաբերություններին ապագա Վոլան դե Մորտի հետ Հոգվարթսում: Դրանում տեղեկություն կա նաև մոգության նախարարության և Ազկաբան բանտի մասին:
«Հերոսություն, ծանր փորձություններ և վտանգավոր հոբբիներ» հավաքածուն Միներվա Մաքգոնագալի և Ռիմուս Լյուպինի մասին է:
«Հոգվարթս. ոչ լրիվ և ոչ արժանահավատ զբոսավարը» հավաքածուն երկրպագուներին հնարավորություն կտա իմանալ հայտնի դպրոցի գաղտնիքների մասին, հաղորդում է The Boston Globe-ը: