Քչերի մտքով անցած կլինի, որ հայերենը թերևս աշխարհի միակ լեզուն է, որով մարդկության ամենասիրված և ամենաշատ ընթերցվող գրքի վերնագիրը թարգմանվել է ոչ թե «Մենության հարյուր տարի», ինչպես բնագրում է (Cien años de soledad) , այլ «Հարյուր տարվա մենություն»։
Եվ հիմա արդեն դժվար է պատկերացնել այլ տարբերակ, ուստի զարմանալի չէ, որ Գաբրիել Գարսիա Մարկեսի նոր, արդեն բնագրից արված հայերեն թարգմանությունը միևնույն է վերնագրվել է այնպես, ինչպես Ռուբեն Հովսեփյանն էր վերնագրել 1973 թվականին, երբ կատարել էր իր ՝ փայլուն թարգմանությունը ռուսերենից։ Եվ այդ թարգմանությունը, հնարավոր է, այլևս երբեք չի վերահրատարակվի, այնպես որ պինդ պահեք ձեր տան հին տարբերակը, это уже- раритет!
Մոնի Հովսեփյանի ֆեյսբուքյան էջից