
Արևելագետ Արաքս Փաշայանն իր էջում գրում է․
«Թաուասիֆ բինթ Համիդ բին Մուկբիլ ալ-Ունզին Սաուդյան Արաբիայում առաջին կին մագիստրոսն է, ով իր թեզն այսօր գերազանցությամբ պաշտպանեց Հայոց ցեղասպանության թեմայով։ Նա սովորում է Էռ Ռիյադի Ալ Սաուդ թագավորի համալսարանի Սոցիոլոգիայի ֆակուլտետում։ Պաշտպանությունը կայացավ ֆակուլտետի Պատմության և քաղաքակրթության բաժնում։ Թեզի վերնագիրը «Մեծ Բրիտանիայի քաղաքականությունը 1915 թ. հայկական ջարդերի հարցում»»։