Մի ֆիլմաշար եմ նայում Ֆրանսիայի արտաքին հակահետախուզության մասին՝ գեղարվեստական ֆիլմ է, ոչ վավերագրական։ Սերիալներից մեկում ռուսական ФСБ-ի բարձրաստիճան պաշտոնյանին պարգևատրում են՝ ասելով «За вербовку Петросяна»։ Ընդ որում, Պետրոսյանը որպես գործող անձն ֆիլմում միայն այդ նախադասությամբ է հիշատակվում։ Փաստորեն, մենք այսքան հեշտ հավաքագրվող ենք, որ ֆրանսիական սերիալների հերոս ենք դառնում։
Ֆիլմաշարը հետաքրքիր է նաև նրանով, որ գործողությունների մի մասը Բաքվում է կատարվում, ուր ֆրանսիացիները ներդրվում են Բաքվի անվտանգության մի շարք ոլորտներ՝ ադրբեջանական կիբերհարձակումների ծրագրավորմանն ու իրականացմանը հետևելու և դրանք կանխելու համար։ Փաստորեն, ադրբեջանական կիբերհարձակումները այնքան հայտնի են, որ արդեն ֆիլմերի սյուժեներ են դառնում։
Նարինե Մկրտչյանի ֆեյսբուքյան էջից