NASA-ի մոլորակների պաշտպանության համակարգման գրասենյակը 2046 թվականին Երկրի հետ 2023 DW աստերոիդի բախման հավանականությունը ցածր է գնահատել, ասել է գործակալությունը Twitter-ում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«Մենք հետևում ենք 2023 DW անվամբ նոր աստերոիդին, 2046 թվականին Երկրի հետ բախման շատ փոքր վտանգ կա»,- պարզաբանել են մասնագետները։
Եվրոպական տիեզերական գործակալության կայքը հայտնում է, որ 2023 DW-ն բացահայտվել է այս տարվա փետրվարի 26-ին։ Այն զբաղեցրել է առաջին տեղը տիեզերական օբյեկտների ցանկում, որոնք կարող են պոտենցիալ ազդեցություն ունենալ Երկրի վրա։
Աստերոիդի տրամագիծը մոտ 50 մետր է, և դրա հնարավոր բախումը Երկրի հետ տեղի կունենա ոչ շուտ, քան երկու տասնամյակ անց՝ 2046 թվականի Վալենտինի օրը: Այս դեպքում ընկնելու հավանականությունը գնահատվում է 1-ը՝ 607-ից։
Ըստ իտալացի աստղագետ Պիերո Սիկոլիի, աղետի դեպքում 2023 DW-ն կարող է ընկնել Հնդկական օվկիանոսում կամ ԱՄՆ-ի արեւելյան ափին։