Գիտնականներն առաջարկել են կոմայի մեջ գտնվող կանանց որպես փոխնակ մայրեր օգտագործել
Advertisement 1000 x 90

Գիտնականներն առաջարկել են կոմայի մեջ գտնվող կանանց որպես փոխնակ մայրեր օգտագործել

Ուղեղի մահվան ախտորոշմամբ կանայք կարող են երեխա ունենալ, եւ առաջարկվել է նրանց որպես փոխնակ մայրեր օգտագործել, հայտնել են Օսլոյի համալսարանի գիտնականները: Հայտարարությունը հրապարակված է Journal of Theoretical Medicine and Bioethics ամսագրում։

Գաղափարն առաջին անգամ ծագել է 2000 թվականին՝ իսրայելցի հետազոտող Ռոզալի Բերի մոտ: Նա նշել է որ թեեւ ամբողջ մարմնի դոնորության հայեցակարգը կարող է հոգեբանական անհարմարություն առաջացնել, էթիկական խնդիրների մեծ մասը, որոնք կարող են կապված լինել դրա հետ, հավասարապես վերաբերում են օրգանների սովորական դոնորությանը:

Զեկույցի հեղինակները նաեւ կարծում են, որ եթե որոշ մարդիկ պատրաստ են դիտարկել ուղեղի մահվան դեպքում իրենց ամբողջ մարմինը երեխա ունենալու համար նվիրաբերելը, ապա նրանց պետք է այդպիսի հնարավորություն տրվի:

news.am