30 կանոն լավ մայր լինելու համար. Հոգեբան
Advertisement 1000 x 90

30 կանոն լավ մայր լինելու համար. Հոգեբան

Հաստատում ենք ամուր հոգեբանական կապ մեր երեխայի հետ

Յուրաքանչյուր կին ցանկանում է լինել լավ տնային տնտեսուհի, լավ կին և ամենակարևորը՝ Լավ Մայր: Սակայն ամենօրյա թոհուբոհի մեջ մենք մոռանում ենք հասարակ երևույթների մասին, որոնք կնոջը դարձնում են Մայր: Մենք մոռանում ենք երեխային ասել, որ սիրում ենք իրեն, մոռանում ենք գրկել նրան: Չէ՞ որ թանկարժեք դաստիարակները, մասնավոր դպրոցները և արժեքավոր նյութական իրերը, որոնց մասին մենք շատ հաճախ մտահոգվում ենք, այն չէ, ինչը կսերտացնի մեր և երեխայի միջև կապը: Հաճախ անհրաժեշտ է ուղղակիորեն ցրվել այդ ծանր ուսուցողական կերպարից և լինել երեխայի կողքին՝ ուղղակի որպես սիրող և հոգատար մայր:

Ներկայացնեմ Լավ Մայրիկ լինելու ամենօրյա 30 կանոն.

Երեխային հաճախակիասեք, որսիրումեքիրեն. այսխոսքերըերբեքավելորդչենլինում:

Երեխային ցույց տվեք, որ գրկախառնությունը նրա հետ շատ կարևոր է Ձեզ համար, և ի զորու է օգնել ձեզ, երբ Դուք գտնվում եք որոշակի խնդիրների մեջ: Խնդրեք նրան դժվար պահերին գրկել Ձեզ:

Ճաշելովերեխայիհետ՝անպայմանհարցրեք՝ինչպեսէանցելնրաօրը: Թողթվարկիօրվադրականպահերը:

Շատկարևորէերեխայինհաճախակիգովելայլմարդկանցներկայությամբ: Երեխաներիհամարայդպահերնարժեքավորեն:

Անհրաժեշտէերեխայիհասցեինհնչեցնելհաճոյախոսություններ,ևդրանզուգահեռ՝նրանսովորեցնելհաճոյախոսելդիմացինին:

Յուրաքանչյուր հնարավորության դեպքում գրկեք և համբուրեք նրան:

Սովորեցրեք երեխային ծիծաղել: Նույնիսկ՝ ինքն իր վրա: Հաճախ ծիծաղն օգնում է հաղթահարել դժվարին խոչընդոտները:

Երեխային պետք է սովորեցնել ինքն իրեն չվերաբերվել շատ լուրջ, քանի որ բոլորն են սխալական, սակայն ոչ բոլորն են կարողանում սեփական սխալին հումորով վերաբերվել: Իսկ դա շատ կարևոր է կյանքում՝ հասուն լինելու համար:

Հաճախակի երեխային ասեք «ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ»: Այդպես մենք նրան սովորեցնում ենք լինել շնորհակալ:

Պետք է կարողանալ ներել ամեն ինչ: Եվ դա միայն չի վերաբերում երեխային: Անհրաժեշտ է բացատրել երեխային, որ ջղայնությունը ներսից քայքայում է նրան, ով ջղայնանում է:

Առանձնացրեք մեկ օր՝ միասին անցկացնելու համար:

Երբեք չի կարելի երեխային արգելել լինել ինքնատիպ, նույնիսկ, եթե նրա հուզականությունը և հակազդումը չեն համապատասխանում Ձեր բարոյական արժեքներին:

Երեխայի առավոտը պետք է ուղեկցվի Ձեր ժպիտով և համբույրով՝ բացառելով շտապողականությունը և բղավոցները, թե՝ «մենք ուշանում ենք»:

Այն ամենին, ինչ ցանկանում է պատմել երեխան, պետք է վերաբերվել՝ որպես ամենակարևոր խոսակցության:

Երեխային անպայման պետք է հարցնել, թե ինչ է նա մտածում ընտանիքի մասին. պետք է կարևորել նաև նրա կարծիքը:

Պետք չէ վախենալ՝ վստահել երեխային ամենադժվար աշխատանքը: Նույնիսկ, եթե սխալվեն, կհասկանան դրա արժեքը, ինչն անպայմանորեն պետք կգա կյանքում:

Երեխայից կարելի է և անհրաժեշտ է օգնություն խնդրել:

Պետք է կարողանալ ընդունել սեփական սխալները: Դա երեխային կսովորեցնի սեփական վրիպումները թեթև ընկալել: Նա կհասկանա, որ միայնակ չէ սխալներ իրականացնելիս:

Յուրաքանչյուր մանրուք պետք է կարևորել՝ թե ՛ մանկապարտեզի ընկերոջ, թե՛ խաղալիքի անունը:

Երեխայի համար հորինեք իրեն հաճելի մականուն, որը կարտահայտի քնքշություն և սեր:

Հաճախ հեքիաթի փոխարեն երեխային պատմեք Ձեր կյանքի պատմության որոշակի դրվագ: Այդ ամենը Ձեր և երեխայի միջև ամուր կապ կհաստատի, ինչպես նաև ընտանիքի միջև:

Ժամանակ առ ժամանակ միացրեք որևէ երաժշտություն և միասին պարեք: Այդպիսի պահերն ամենաարժեքավորն են:

Ինչ-որ պահի երեխային պետք է թույլ տալ լինել չարաճճի՝ թափթփել սեփական հագուստը կամ թույլ տալ ինքն իրեն գունավորել ներկերով: Այդ ամենը կարող եք հետո հավաքել և մաքրել, սակայն երեխայի ուրախությունը մնայուն է:

Հազվադեպ, բայց անհրաժեշտ է թույլ տալ խախտել կանոնները: Օրինակ, ուշ գիշերով դիտել հեռուստացույց կամ մեկ օր բացակայել դպրոցից: Թող այդ բացառիկ հնարավորությունները երեխայի համար վերածվեն տոնի:

Սխալ լինելու դեպքում միշտ պետք է ներողություն խնդրել երեխայից:

Երեխային պետք է ինքնուրույն ընտրություն կատարելու հնարավորություն ընձեռել:

Եթե երեխային ինչ-որ բան եք խոստացել՝ անպայման կատարեք: Հակառակ դեպքում՝ խուսափեք խոստումներից:

Երբ երեխաները երգում են՝ պետք է ձայնակցել նրանց:

Շատ կարևոր է՝ չմոռանալ անընդհատ երեխային հիշեցնել, որ նրա հայրն աշխարհի ամենահոգատար և լավ հայրն է:

Պետք է փայփայել և պահել երեխայի կողմից ստացված յուրաքանչյուր նվեր, նրա ձեռքի աշխատանքները: Դա մեծ նշանակություն ունի վերջինիս համար:

Կամիլա Խաչատրյան
Հոգեբան
«168 ԺԱՄ»