
Հելիոպոլիսում՝ արեւի տաճարում, հնագետները հայտնաբերել են Եգիպտոսի ամենահզոր փարավոնի՝ Ռամզես II-ի արձանը։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Պորտալի տվյալներով՝ մի քանի կոտրված արձաններ են հայտնաբերվել Կահիրեի մերձակայքում գտնվող տաճարում։ Դրանց թվում էր փարավոն Ռամսես II-ի արձանը, ով ավելի քան 3000 տարի առաջ Եգիպտոսի ամենահզոր և հայտնի կառավարիչն էր:
Արձանները հայտնաբերվել են Հելիոպոլիսում Մատարիյա արևի տաճարի պեղումների ժամանակ։ Հնագիտական վայրը գտնվում է ժամանակակից Կահիրեի հյուսիսարևելյան մասում։