Հավկիթը սպիտակուցի գերազանց աղբյուր է, որը, ի տարբերություն մսի, շատ ավելի արագ և հեշտ է մարսվում օրգանիզմում և, բացի այդ, լիցքավորում է էներգիայով ամբողջ օրը: Ահա թե ինչու մեզնից շատերը նախաճաշին գերադասում են եփած ձու կամ ձվածեղ՝ վարսակի և բուտերբրոդի փոխարեն:
Իսկ հիմա պարզենք, թե ինչ է տեղի ունենում օրգանիզմում, երբ մենք ձու ենք ուտում և քանի հատ ձու կարելի է ուտել մեկ օրում:
Ձվի օգուտներն ու վնասները
Օգուտները
- Ձվի օգտագործումը բարելավում է անոթների աշխատանքը:
- Ձուն պարունակում է ֆոլաթթու, որը նվազեցնում է սրտանոթային հիվանդությունների ռիսկը:
- Ձվի մեջ պարունակվում է խոլին, որը պատասխանատու է հիշողության համար:
Վնասները
- Գոյություն ունի խոլեստերինի մակարդակի բարձրացման ռիսկ դիաբետով հիվանդ մարդկանց համար:
- Որոշ դեպքերում ձվի հաճախակի օգտագործումը կարող է առաջացնել ալերգիկ ռեակցիաներ:
- Ձուն պարունակում է ավիդին, նյութ, որը պեզոքացնում է վիտամին B7-ը:
Ի՞նչ կլինի օրգանիզմի հետ, եթե հաճախ ձու ուտեք
Օրական մեկ, երկու ձվից վնաս չի կարող լինել, այ իսկ եթե ուտեք երկուսից ավելի, ապա այն կարող է հանգեցնել խոլեստերինի մակարդակի բարձրացմանը: Մեծ քանակությունը կարող է առաջացնել նաև այրոց:
Քանի ձու կարելի է ուտել մեկ օրում
Օրական կարելի է ուտել մեկ-երկու ձու, և ավելի լավ է դա անել առավոտյան:
Պատրաստեց Անի Գաբուզյանը