Style Beauty. ինչպե՞ս խնամել դեկոլտեի հատվածը (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Style Beauty. ինչպե՞ս խնամել դեկոլտեի հատվածը

Դեկոլտեն ֆրանսերեն բառ է, որը նկարագրում է կանացի զգեստի կամ տոպի խորը բացվածքը: Գեղեցկության աշխարհում դա նշանակում է ձեր կրծքավանդակի եւ պարանոցի այն հատվածը, որը մերկացնում է համարձակ կտրվածքով հանդերձանքը:

Կան բազմաթիվ պատճառներ, թե ինչու է մաշկը փոխվում տարիքի հետ՝ լինի դա դեմքի, դեկոլտեի, թե ձեռքերի հատվածում։ Կարեւոր է հիշել, որ դեկոլտեի հատվածը նկատելիորեն տարբերվում է դեմքի ու մարմնի այլ մասերի մաշկից։ Մենք այդ հատվածում շատ ավելի քիչ ճարպագեղձեր ունենք, հետեւաբար այն ավելի չոր է եւ ավելի հեշտ է տրավմայի ենթարկելը։ Այն ավելի շատ նման է կոպերի, քան այտերի կամ կզակի մաշկին: Տարիքի հետ պարանոցն ավելի արագ է կորցնում իր առաձգականությունը։

Պիլինգ եւ սկրաբ

Պարանոցի եւ կրծքավանդակի շերտազատումն օգնում է հեռացնել մաշկի մահացած բջիջները Ձեր մաշկի մակերեւույթից, ինչի շնորհիվ Ձեր դեկոլտեն փայլուն տեսք կունենա։ Սկրաբը կիրառելուց հետո մաշկի մակերեսն ավելի լավ կներծծվի սնուցման եւ խոնավեցման միջոցով։

Հակաօքսիդանտներ

Հակաօքսիդանտները, ինչպիսիք են վիտամին C-ն, տոկոֆերոլը եւ ռեսվերատոլը,  օգնում են պայքարել ազատ ռադիկալների ձեւավորման դեմ, որոնք հանգեցնում են մաշկի ծերացման, ամրության ու խոնավության կորստի: Ազատ ռադիկալների առաջացումը պայմանավորված է արեւի լույսի եւ շրջակա միջավայրի աղտոտվածությամբ:

Խոնավեցում

Ջրազրկված մաշկն ավելի կոպիտ եւ կնճռոտ տեսք ունի, ավելի քիչ առաձգական ու փայլուն: Այն ավելի վատ է վերականգնվում միկրոտրավմայից եւ վնասակար հետեւանքներից հետո: Յուղերն ու խոնավեցնող քսուքները հիանալի են աշխատում դեկոլտեի հատվածի վրա: Ավելի շատ օգուտների համար ընտրեք բուժիչ բաղադրիչներով խնամք։

Պաշտպանություն արեւից 

Ինչպես դեմքին, այնպես էլ դեկոլտեի հատվածում արեւի ազդեցությունն արագացնում է ծերացման գործընթացը: Դա պայմանավորված է նրանով, որ արեւի ուլտրամանուշակագույն ճառագայթներն արագացնում են կոլագենի եւ էլաստինի քայքայումը, որոնք տարիքի հետ գնալով պակասում են։ Ուլտրամանուշակագույն ճառագայթները կարող են վնասել մաշկի բջիջները՝ դժվարացնելով դրանց վերականգնումն ու նոր, ավելի առողջ բջիջների առաջացումը։

Դիմակներ

Մենք բոլորս սիրում ենք դեմքի լավ դիմակներ, բայց ինչո՞ւ պետք է կանգ առնենք միայն մեր դեմքի վրա: Խոնավեցնող դիմակը կարող է օգնել լրացնել դեկոլտեի հատվածի խոնավության պակասը:

Ակնեի դեմ պայքար

Եթե կրծքավանդակի հատվածում ակնե ունեք, ապա կարող եք հեշտությամբ օգտագործել տեղային բուժում՝ դրանք նվազեցնելու համար: Առավել ողջունելի կլինեն հատուկ միջոցներ, որոնք պայքարում են պզուկների դեմ, բայց չեն չորացնում մաշկը: Օրինակ, La Roche-Posay-ից Effaclar Acne Spot Treatment-ը:

Ավելի մանրամասն՝ news.am