Scan Pyramids հետազոտական նախագիծը Գիզայի Մեծ բուրգի ներսում հայտնաբերել է նախկինում անհայտ, մոտ 9 մետր երկարությամբ նոր միջանցք: Այն գտնվում է գլխավոր մուտքի կողքին, սակայն նախկին ուսումնասիրությունների ընթացքում չէր բացահայտվել։ Այժմ գիտնականները մտածում են դրա հնարավոր նշանակության մասին։
Վարկածներից մեկի համաձայն՝ հայտնաբերված միջանցքն անհրաժեշտ էր կառուցվածքային բեռը վերաբաշխելու համար։ Միջանցքի վերջում սկաների օգնությամբ հայտնաբերվել է հսկայական կրաքարային կառուցվածք: Գիտնականները դեռ չեն կարողանում հասկանալ, թե ուր պետք է տաներ այս միջանցքը, և ինչ է թաքնված դրա ներսում գտնվող օբյեկտի հետևում։ Նախատեսվում է շարունակել սկանավորումը՝ լրացուցիչ մասնագետների և ժամանակակից սարքավորումների ներգրավմամբ։ Հատկանշական է, որ միջանցքը գիտնականների համար «անտեսանելի» էր մնում 2015 թվականից, երբ մեկնարկվեց բուրգի ներքին կառուցվածքի ուսումնասիրության նախագիծը։
Միջանցքը հայտնաբերվել է կոմպակտ էնդոսկոպի և ռենտգեն տեխնոլոգիայի միջոցով: Scan Pyramids նախագծի հետազոտողների մեկ այլ կարևոր ձեռքբերում էր 2017 թվականին բուրգի ներսում 30 մետրանոց խոռոչի հայտնաբերումը։ Եգիպտական բուրգերը լի են բազմաթիվ առեղծվածներով, որոնք դեռևս չեն բացահայտվել և կարող են բարդ գլուխկոտրուկ դառնալ։
Հրապարակման պատրաստեց ita.am-ը