Գունաթափում, վարսահարդարիչի հաճախակի օգտագործում, սթրես, հիվանդություններ, անբարենպաստ միջավայր… սրանք ընդամենը գործոններից մի քանիսն են, որոնք մազաթափություն են առաջացնում։ Fithacker.ru-ն գրում է, որ այս երևույթը կանգնեցնելու համար հարկավոր է հստակեցնել դրա պատճառը և պայքարել այն վերացնելու համար։ Հաշվի առեք, որ վատ սնվելը ևս կարող է մազաթափության պատճառ դառնալ։ Սննդակարգ ավելացրեք երկաթ, վիտամին B և սպիտակուցներ պարունակող մթերք։
Մազերը վերականգնելը բավական երկար գործընթաց է, այնպես որ, համբերությամբ զինվեք. ցանկալի արդյունքի հասնելու համար օգտագործեք բնական միջոցներ. սոխը կօգնի ազատվել մազաթափությունից։ Այն մեծ քանակով վիտամիններ ու հանքանյութեր է պարունակում, խորը սնուցում է մաշկը՝ լավացնելով արյան շրջանառությունը, և այդ կերպ խթանում մազերի աճը։
Սոխով ու արգանի յուղով պատրաստված միջոց։ Օգտագործեք այս միջոցն ամսվա ընթացքում մի քանի անգամ՝ վնասված ծայրերը վերականգնելու, արյան շրջանառությունը խթանելու համար։
Բաղադրիչներ
- 1 սոխ
- 2 ճաշի գդալ արգանի յուղ՝ 30 գրամ։
Պատրաստման եղանակը
- Սոխի հյութը խառնեք արգանի յուղի հետ։
- Մազերը մի քանի մասի բաժանեք, խառնուրդը քսեք գլխի մաշկին։
- Թողեք 30 րոպե, լվացեք շամպունով։
- Օգտագործեք շաբաթվա ընթացքում նվազագույնը 2 անգամ։
Սոխ և մեղր։ Մեղրը փափկեցնում է մազերը, խոնավեցնում, ապահովում հակաօսքիդանտներով։ Սոխի հետ համադրելու դեպքում այն կարգավորում է ճարպի արտադրությունը և պահպանում բնական խոնավությունը։
Բաղադրիչներ
- 1 սոխ
- 3 ճաշի գդալ մեղր՝ 75 գրամ։
Պատրաստման եղանակը
- Սոխն ու մեղրը խառնեք բլենդերում։
- Քսեք մազերին, տարածեք։
- Թողեք մոտավորապես մեկ ժամ, լվացեք մեծ քանակով շամպունով։
- Կրկնեք շաբաթվա ընթացքում 2 կամ 3 անգամ։
Սոխ և կոկոսի հյութ։ Կոկոսի յուղը մազերի մասին հոգ տանելու լավագույն միջոցներից է։ Այն ճարպաթթուներ և ամինաթթուներ է պարունակում, որոնք սնուցում են մազարմատները։
Բաղադրիչներ
- 3 ճաշի գդալ կոկոսի օրգանական յուղ՝ 45 գրամ։
- 1 սոխի հյութ։
Պատրաստման եղանակը
- Սոխի հյութն ու կոկոսի յուղը խառնեք։
- Քսեք մազերին, թողեք 40 րոպե։
- Լվացեք տաք ջրով, կրկնեք շաբաթվա ընթացքում 2 անգամ։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը