Մաշկաբան Իվկինը պզուկներից տառապողներին խորհուրդ է տվել ավելի շատ սունկ ու ծովամթերք ուտել։ Սննդամթերքը, որն օգնում է պզուկների դեմ պայքարում, թվարկել է մաշկաբան Վլադիմիր Իվկինը: Մաշկային խնդիրների դեպքում նա խորհուրդ է տվել ավելի շատ սունկ ու ծովամթերք ուտել։
«Պզուկներից տառապողները պետք է սննդակարգում ներառեն ֆոսֆոր, կալիում, կալցիում, ցինկ, A, C, D, E և B վիտամիններ պարունակող մթերքներ. նրանք դիմադրում են օքսիդատիվ սթրեսին, քայքայում են էլաստինը և արտադրում կոլագեն»,- ասել է փորձագետը:
Նա խորհուրդ է տալիս ուշադրություն դարձնել հակաօքսիդանտ արտադրանքներին, որոնք օգնում են բջիջներին պայքարել ներսից ազատ ռադիկալների վնասակար ազդեցության դեմ, կանխել վաղաժամ ծերացումը և բարելավել խնդիրներ ունեցող մաշկի վիճակը։
Ըստ Իվկինի, անհրաժեշտ բաղադրիչները բավարար քանակության հայտնաբերված են սնկերում, համեմունքներում (կոճապղպեղ, քրքում և դարչին), ձավարեղենում, ընկույզում, նուշում, թարմ մրգերում, բանջարեղենում, կանաչեղենի, հատապտուղների, ծովամթերքի և ջրիմուռների մեջ :