Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում կայացավ լուսանկարելու և տեսանկարահանելու ժամանակ անօդաչուների օգտագործման մասին SputnikPro–ի վարպետության դասը։Վարպետության գաղտնիքները հայ օպերատորներին Sputnik Արմենիա միջազգային մամուլի կենտրոնում ներկայացրեց «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի տեղեկատվական տեխնոլոգիաների տնօրինության մասնագետ Իգոր Մազունինը։ Վարպետության դասն անցկացվեց SputnikPro նախագծի շրջանակում։