Որոշ մարդիկ ավելի առողջ են մնում ամբողջ կյանքի ընթացքում, քան ուրիշները, բայց դրա հիմնական պատճառները լավ չեն ուսումնասիրված։ Սան-Անտոնիոյի Տեխասյան ինստիտուտի, Մոնսերատոյի Ազգային հետազոտական խորհրդի գենետիկ և բիոբժշկական ուսումնասիրությունների ինստիտուտի և Սասարիի համալսարանի գիտնականները ենթադրել են, որ այդ առավելությունը մասամբ բացատրվում է օպտիմալ իմունային կայունությամբ (IR), որը բնորոշվում է որպես իմունային գործառույթները պահպանելու և / կամ արագ վերականգնելու ընդունակություն։
Իրենց ուսումնասիրության շրջանակում, որի արդյունքները հրապարակվել են Nature Communications ամսագրում, հետազոտողները ուսումնասիրել են ավելի քան 48 000 մարդու, ինչպես նաև կենդանիների, ներառյալ՝ պրիմատների, առողջական վիճակի տվյալները։
Գիտնականները պարզել են, որ օրգանիզմում իմունոլոգիական հավասարակշռությունը պահպանվում է իմունային երկու տիպի բջիջների՝ iCD4 և CD8 լիմֆոցիտների, շնորհիվ։
Հետազոտողների կարծիքով, երկարակեցության և առողջական վիճակի հարցում մեծ տարբերության հնարավորություններից մեկը կարող է լինել այն, որ իմունային հատկանիշի զանազանությունը նպաստում է այդ տարբերություններին։ Հաշվի առնելով, որ վարակները շրջակա միջավայրի առավել ազդեցիկ գործոններից մեկն են, որ ձևավորում են մարդու գենոմը, բնական ընտրության այս մանրէային գործոնների հանդեպ տիրոջ օպտիմալ արձագանքները, հնարավոր է, որոշակի դեր են խաղացել կյանքի տևողության մեծացման մեջ։ Հետևաբար, իմունային մեխանիզմները, հնարավոր է, զարգացել են վարակիչ հիվանդությունների հետ կապված բորբոքային սթրեսի ժառանգական բեռի հանդեպ ձեռքբերված կայունության հիմքի վրա։
Բացի այդ, հնարավոր է, որ ինչպես վարակների, այնպես էլ վաղաժամ մահվան նկատմամբ դիմացկունության հետ կապված իմունոլոգիական հատկանիշները կարող էին զարգանալ առավելապես կանանց մոտ, նշել են գիտնականները։ Դա կարող է հիմք ծառայել ուսումնասիրելու այն, որ կանայք իմունակոմպետենտության և երկարակեցության առումով առավելություններ են դրսևորում։