Սեքսուալությունը յուրաքանչյուր մարդու տրված է բնությունից, և դա կախված չէ արտաքինից, ասում է հոգեբան-սեքսապաթոլոգ Կարոլինա Պուտինցևան։ Իր Telegram ալիքում նա նշել է սեքսուալ կանանց հաջողության գաղտնիքները:
Սեքսուալ կանայք միշտ չէ, որ ստանդարտ գեղեցիկ են, ասել է Պուտինցևան։ Սեքսուալությունն ու սեռական խառնվածքը, որը տրված է բոլորին ի ծնե, սեռական կարիքների այն սահմաններն են, որոնք մարդը չի կարող փոխել:
«Հարցումները ցույց են տվել, որ տղամարդիկ համարում են սեքսուալ այն կնոջը, ով չի վախենում նայել դիմացինի աչքերի մեջ, ունի հեշտ ու գեղեցիկ քայլք, մեղմ ժեստեր, հաճելի ժպիտ, հոտ ու ձայնի տեմպ»,- ասել է հոգեբանը:
Հոգեբան-սեքսապաթոլոգն ընդգծել է, որ կարելի է սովորել գեղեցիկ շարժվել և գրավիչ տեսք ունենալ, բայց եթե այս բոլոր ժեստերը հակասում են հոգում կատարվողին, ապա նույնիսկ դա չի օգնի իսկապես սեքսուալ դառնալուն։
«Ամենից հաճախ «գայթակղության դասընթացներում» խոսում են գուլպաների, մինի զգեստի և կարմիր շրթներկի մասին։ Եվ այս ամենը ոչ մի կապ չունի բնական սեքսուալության հետ»,- ասել է Պուտինցևան։ Ընդ որում, եթե նման կերպարն ու պահվածքը բնորոշ չէ կնոջը, ապա նա չի կարողանա երկար մնալ դրա մեջ, պարզաբանել է հոգեբան-սեքսապաթոլոգը։