Կարմիր գինու որոշակի եւ անսովոր տեսակը կարող է ձեր մաշկը երիտասարդացնել: Ֆլորիդայի համալսարանի գիտնականները պարզել են, որ այն կանայք, ովքեր օրական երկու բաժակ ոչ ալկոհոլային մուսկատ են խմում, ավելի առաձգական մաշկ ունեն եւ ավելի խոնավ են այն պահում, քան այն կանայք, ովքեր պլացեբո են խմում:
«Մենք օգտագործել ենք չալկոհոլացված գինի, քանի որ մեզ հետաքրքրում էր գինու մեջ պարունակվող կենսաակտիվ միացությունների, հատկապես պոլիֆենոլների ազդեցությունը մաշկի առողջության վրա»,-ասել է Լինդսի Քրիստմանը՝ փիլիսոփայության դոկտոր, ով ուսումնասիրությունը ղեկավարում էր սննդի քիմիայի պրոֆեսոր Լիվե Գուի հետ։
Էլաստիկության կորուստն է պատճառը, որ մաշկը թուլանում է տարիքի հետ, եւ ջրի պահպանումն օգնում է դիմակայել վնասներին:
Հետազոտությունը ներգրավել է 40-ից 67 տարեկան 17 կանանց, որոնց հանձնարարվել է խմել օրական երկու բաժակ ոչ ալկոհոլային մուսկատ գինի կամ պլացեբո ըմպելիք, որը նման տեսք ունի եւ համ:
Մուսկատ խաղողը հասնում է հարավ-արևելքում եւ, սովորաբար, օգտագործվում գինի պատրաստելու համար, թեեւ դրանք հաճախ կոչվում են նաեւ «գերմրգեր» պոլիֆենոլների բարձր մակարդակի պատճառով՝ ներառյալ անտոցիանինները, կվերցետինը եւ էլագիկ թթուն, որոնք կարող են օգնել նվազեցնել բորբոքումը եւ օքսիդատիվ սթրեսը։ «Հայտնաբերվել է, որ մուսկատ խաղողը ունի յուրահատուկ պոլիֆենոլային բնութագիր՝ համեմատած կարմիր գինու այլ տեսակների հետ»,-ասել է Քրիստմանը:
Պլացեբո ըմպելիքը պոլիֆենոլներ չի պարունակում։ Մասնակիցները վեց շաբաթվա ընթացքում խմում էին երկու բաժակ համարժեք ըմպելիք, որին հաջորդում էր երկու շաբաթյա ընդմիջում, նախքան հակառակ ըմպելիքին անցնելը եւս վեց շաբաթ:
Մաշկի վիճակը եւ բորբոքման եւ օքսիդատիվ սթրեսի մարկերները չափվել են սկզբնական փուլում եւ յուրաքանչյուր վեցշաբաթյա ժամանակահատվածի վերջում: Գիտնականները պարզել են, որ մուսկատ գինին զգալիորեն բարելավում է մաշկի առաձգականությունը, ինչպես նաեւ՝ նվազեցնում ջրի կորուստը մակերեսից։
«Մեր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ մուսկատի պոլիֆենոլները կարող են բարելավել մաշկի վիճակը, հատկապես առաձգականությունը եւ միջերեսային ջրի կորուստը միջին տարիքի եւ տարեց կանանց մոտ»,-ասել է Քրիստմանը: Սակայն նրանք ուսումնասիրությունից հետո էական ազդեցություն չեն հայտնաբերել մաշկի կնճիռների քանակի վրա։
«Այս խաչաձեւ հետազոտությունը ցույց է տվել, որ վեց շաբաթվա ոչ ալկոհոլային մուսկատ գինին հանգեցրել է ծերացման հետ կապված մաշկի մի շարք պարամետրերի բարելավմանը, ինչպիսիք է դեմքի մաշկի առաձգականությունը՝ համեմատած սկզբնական վիճակի եւ պլացեբոյի հետ»,-բացատրել է Քրիստմանը: «Դա, ամենայն հավանականությամբ, պայմանավորված է բորբոքման եւ օքսիդատիվ սթրեսի նվազեցմամբ»:
Հետազոտողները նաեւ զգուշացրել են, որ ալկոհոլ պարունակող գինի խմելը կարող է նույն ազդեցությունը չունենալ, ընդ որում Քրիստմանը նաեւ նշել է, որ «ալկոհոլացման գործընթացը կարող է փոխել քիմիական բաղադրությունը»: