Այս հանգստյան օրերին՝ օգոստոսի 12-13-ը, սպասվում է շատ դիտարժան աստղագիտական իրադարձություն՝ 2023 թվականի Պերսեիդների ասուպային հոսքի պիկը։ Ինչպես հայտնում Space.com-ը, սպասվում է, որ Պերսեիդների ասուպային հոսքը մաքսիամալ ակտիվության կհասնի օգոստոսի 13-ին՝ կիրակի օրը՝ Երևանի ժամանակով 11:00-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 11:00-ին):
Ամեն տարի Երկիրն անցնում է փոշու մասնիկների միջով, որոնք թողել է Սվիֆթ-Թաթլ գիսաստղը (109P/Swift-Tuttle): Ամենափոքր մասնիկները՝ ավազահատիկի չափով, այրվում են երկրագնդի մթնոլորտում՝ ձևավորելով տպավորիչ «աստղաթափի» էֆեկտ։
Այս տարի Պերսեիդների ակտիվությունը կտևի հուլիսի 17-ից օգոստոսի 24-ը։ Այս երեւույթի պիկը, ինչպես արդեն նշվել է, կլինի օգոստոսի 13-ին։ Սովորաբար, լավ պայմաններում ժամում կարելի է տեսնել մինչև 100 երկնաքար։ Բայց այս տարի կարող են ավելի շատ երկնաքարեր լինել. բարենպաստ եղանակի և Երկրի վրա լույսի աղբյուրներից հեռավորության դեպքում Պերսեիդների գագաթնակետին՝ կիրակի օրը, դիտորդները կկարողանան տեսնել ժամում մինչև 141 երկնաքար:
Մասնագետների կարծիքով՝ Պերսեիդների ասուպային հոսքը դիտելու լավագույն ժամանակն այն է, երբ Պերսեուս համաստեղության ճառագայթը հորիզոնից վեր է: Նյու Յորքի դիտորդների համար Պերսեիդների ճառագայթումը հորիզոնից բարձր է, և երկնաքարերը կարելի է տեսնել մայրամուտից հետո ամբողջ գիշեր:
Կիրակի օրը Նյու Յորքում Պերսեիդների ճառագայթումը պետք է լինի հորիզոնից մոտ 70⁰ բարձրության վրա: Լուսինը մոտ կլինի նորալուսնի փուլին, ուստի գիշերային երկինքը գրեթե զուրկ կլինի լուսնի լույսից՝ ապահովելով իդեալական պայմաններ երկնաքարերը դիտելու համար։
Բոլոր այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են տեսնել Պերսեիդներին իրենց գագաթնակետին, բայց ովքեր չեն կարողանում հեռանալ քաղաքի պայծառ լույսերից, որպեսզի ականատես լինեն այս երեւույթին, կամ ովքեր գտնվում են այնպիսի գոտիներում, որտեղ պիկը կլինի առավոտ կամ կեսօր, Virtual Telescope Project-ն ուղիղ եթերով կհեռարձակի իրադարձությունն՝ Իտալիայում գտնվող իր հատուկ տեսախցիկի օգնությամբ:
Անվճար առցանց հեռարձակումը կսկսվի օգոստոսի 12-ին՝ 21:30-ին EST (կիրակի օրը՝ 01:30 GMT) և կարելի է դիտել նախագծի WebTV էջում, ինչպես նաև YouTube ալիքում: