Մանուկ հասակում Բիլ Գեյթսը ծուլանում էր դպրոցում մաթեմատիկա սովորել և այս առարկան անհետաքրքիր էր համարում։
Այս մասին հայտնում է Business Insider-ը՝ վկայակոչելով 67-ամյա միլիարդատիրոջ և Microsoft IT կորպորացիայի հիմնադրի հարցազրույցը, որը նա տվել է Սալ Խանին Unconfuse Me փոդքաստում։
«Մի քիչ ծույլ էի, երբ սկսեցի մաթեմատիկա ուսումնասիրել։ Ութերորդ դասարանում մի օր մի ուսուցիչ ինձ ասաց. «Ինչո՞ւ ես այդքան ծույլ: Դու իսկապես կարող ես առաջ գնալ մաթեմատիկայի մեջ»: Հետո ես պատասխանեցի. «Բայց մենք ոչ մի հետաքրքիր բան չենք անում»,- ասել է Գեյթսը:
Միլիարդատիրոջ խոսքով՝ ուսուցիչն իրեն ամեն կերպ դրդել է մաթեմատիկա սովորել և տվել տարբեր գրքեր, որոնք «մղել են իրեն դեպի լավագույնը»։
Գեյթսն ավելի ուշ ընդունվել է Հարվարդի համալսարան։ Նրա խոսքով՝ այնտեղ գերազանց փորձ է ձեռք բերել։