Ամբողջ աշխարհում մարդիկ կկարողանան ականատես լինել անսովոր լիալուսնի, որը տեղի կունենա օգոստոսի 30-ի գիշերը: Դա կլինի երկրորդ լիալուսինը մեկ ամսվա ընթացքում, ինչը տեղի է ունենում միայն մեկ կամ երկու տարին մեկ անգամ։ Ինչպես տեղեկացնում է NASA-ն հազվադեպ հանդիպող աստղագիտական այս երևույթը կոչվում է «երկնագույն» Լուսին, և դա կապված չէ դրա ստվերի հետ։
Աստղագետների խոսքով՝ օգոստոսի 30-ին լիալուսինը կլինի նաև գերլուսին, երբ Լուսինը գտնվում է մերձակետում՝ իր ուղեծրի այն կետը, որն ամենամոտն է մեր մոլորակին: Գերլուսնի ժամանակ երկնային մարմինը Երկրից դիտողների համար ավելի պայծառ ու մեծ է թվում, թեև տեսողականորեն Լուսնի սկավառակը, համեմատած իր մյուս դիրքերի հետ, ընդլայնվում է ընդամենը 7%-ով։
Վերջին անգամ «երկնագույն» Լուսին երևացել է 2021-ի օգոստոսին։ Երևույթը կկրկնվի միայն 2024-ի օգոստոսին։
«Երկնագույն» Լուսնի կողքին այս տարի տիեզերքի սիրահարները կկարողանան տեսնել նաև Սատուրնը։ Գազային հսկան հատկապես պայծառ կլինի գիշերային երկնքում՝ շնորհիվ իր ներկայիս դիրքի: Սակայն մոլորակի օղակները հնարավոր կլինի տեսնել միայն աստղադիտակի կամ հզոր հեռադիտակի միջոցով։