Ամերիկացի գիտնականները պարզել են, որ Մոխրոտի եւ Ավրորայի մասին հեքիաթներն ամենամեծ վնասն են հասցնում տղաների եւ աղջիկների ինքնագնահատականին։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Կալիֆորնիայի համալսարանի կողմից անցկացված նոր հետազոտությունը ցույց է տվել, որ Disney-ի արքայադուստրերը վնասում են հոգեկանին ու ինքնագնահատականին: Հոգեբան Քեթրին Հալիսին ասում է, որ նման կերպարները կարող են ազդել նույնիսկ կայացած հայացքների վրա։ Երեխաներն ամենից հաճախ ուշադրություն են դարձնում հերոսուհու հասակի, կազմվածքի եւ արտաքին գեղեցկության վրա՝ ենթագիտակցորեն համեմատելով իրենց իդեալի հետ։
«Եթե այս խաղալիքը ներկայացնում է գեղեցկության իդեալականացված տարբերակ, ապա դա կազդի երեխայի կողմից գեղեցկության ընկալման վրա, եւ արդյունքում՝ որքանով է նա համապատասխանում գեղեցկության այս իդեալական տարբերակին»,- ասել է փորձագետը։
Ստացված արդյունքների վերլուծելով հեղինակները կարծում են, որ միջին հասակով եւ կազմվածքով կերպարներն ամենաբարենպաստն են երեխաների համար։ Նրանք պաշտպանում են իրենց ինքնագնահատականը:
Ազդեցություն ունեն նաեւ հերոսուհիների անձնական պատմությունները։ Դրանք ազդում են երեխաների ինքնագնահատականի զարգացման վրա։ Այսպիսով, Մոխրոտը եւ Ավրորան բոլոր արքայադուստրերից ամենավատն են անվանվել՝ կյանքի դժվարություններին դիմակայելու անկարողության պատճառով: