Վիեննայի բժշկական համալսարանի գիտնականները ստեղծել են հավելված, որի օգնությամբ կարելի է ախտորոշել մաշկի քաղցկեղը։ Հետազոտության արդյունքները հապարակվել են The Lancet-ում։
Հավելվածն աշխատում է արհեստական բանականության հիման վրա։ Այն ուսումնասիրում է խալերի եւ մաշկի բծերի պատկերները՝ փորձելով պարզել, թե արդյոք այդ տարրերը չարորակ գոյացություններ են։
Հետազոտական խումբը թեստավորել է հավելվածը իրական կլինիկական պայմաններում, մաշկի քաղցկեղի դեմ պայքարի երկու կենտրոններում։ Փորձի ընթացքում ծրագիրն ուսումնասիրել է ավելի քան վեց հազար լուսանկար։
Արդյունքները ցույց են տվել, որ փորձառու մաշկաբանները մաշկի քաղցկեղն ավելի ճշգրիտ են որոշում, քան նոր հավելվածը։ Այնուամենայնիվ, ծրագիրը կարողացել է պարզել չարորակ գոյացությունները սկսնակ բժշկից ոչ վատ։ Գիտնականնները նշել են, որ ԱԲ հիման վրա աշխատող հավելվածը գործում է նույն ալգորիթմով, ինչ եւ փորձագետները պացիենտներին զննելիս, եւ ճիշտ ախտորոշիչ որոշումներ է ընդունում։
Հետազոտության հեղինակները ենթադրում են, որ հավելվածը կարելի կլինի օգտագործել որպես նախնական ախտորոշաման գործիք։ Այնուամենայնիվ, նման հետազոտության արդյունքները պետք է հաստատի մաշկաբանը։