Մագնիսական փոթորիկները ծանրաբեռնվածություն են անոթների վրա, եւ բոլոր մարդիկ, որոնք անոթային խնդիրներ ունեն, դա զգում են։ Այս մասին ասել է բժիշկ-թերապեւտ Լյուդմիլա Լապան։
Նրա խոսքով՝ ամենագլխավորը բժշկի նշանակումները կատարելն է։
«Այդ պահին պետք է վերահսկել ճնշումը, արյան, գլխի թթվածնով ապահովումը»,- ասել է Լապան, տեղեկացրել է RT-ն։
Բժիշկը նշել է, որ անոթները ենթարկվում են մագնիսական փոթորիկների ազդեցությանը, քանի որ կարող է տեղի ունենալ դրանց չկառավարվող «նեղացում եւ լայնացում»։
«Պետք է վերահսկել ինքնազգացողությունը, ավելի շատ հանգստանալ, քիչ ծանրաբեռնվել, ամենագլխավորը՝ առողջ սնվել, զբոսնել եւ ջրիկացնել արյունը»,- կարծում է բժիշկը։