Ոմանք չեն ցանկանում աշնանային կոշիկները փոխարինել տաք ձմեռային կոշիկներով, ինչը նոյեմբերի վերջին մրսածության պատճառներից մեկն է դառնում։ Այս մասին հայտնել է բժիշկ-թերապեւտ Լյուդմիլա Լապան «Sputnik» ռադիոյի հարցազրույցում։
«Եթե ցուրտ եղանակին պահանջվող կոշիկ չկրեք, ապա բարձր է ոտքերը սառեցնելու վտանգը։ Երբ ոտքերը սկսում են սառչել, անոթները նեղանում են, ինչը հանգեցնում է արյան միկրոշրջանառության խանգարման։ Եթե դա տեղի է ունենում, վիրուսային եւ բակտերիալ վարակները, որոնք օրգանիզմը մինչ այդ կարողանում էր ճնշել, սկսում են գլուխ բարձրացնել, ինչը հանգեցնում է հիվանդության»,- նախազգուշացրել է բժիշկը։
Եթե սառեցումն արդեն տեղի է ունեցել, ապա պետք է գործել արագ, բացատրել է մասնագետը։
«Ոտքերը սառելուց հետո մենք երկու ժամ ունենք մինչեւ այն պահը, երբ կսկսի քթից հոսել։ Այդ ընթացքում պետք է հասցնել տաքանալ։ Դրա համար ամենահեշտը թունդ տաք թեյ խմելն է, տաք գուլպաներ, գործված գլխարկ հագնելը եւ այդ վիճակով անկողնում թռչկոտելը։ Այդ ժամանակ դուք առավոտյան կողմ արդեն առողջ կարթնանաք։ Եթե դա չանեք, ինչպես հարկն է չտաքացնեք ոտքերը, ապա տասը օրով կզրկվեք անաշխատունակությունից»,- ամփոփել է Լյուդմիլա Լապան։