Օդի ցածր ջերմաստիճանը կարող է բացասաբար անդրադառնալ մարդու նյարդային համակարգի վրա։ Այս մասին, ինչպես գրում է «ФедералПресс»-ը, հայտարարել է նյարդաբան Լավրենտի Նեուստրոևը։
Բժշկի խոսքով՝ ցածր ջերմաստիճանը հանգեցնում է սրտամկանի, երիկամների և գլխուղեղի արյան մատակարարման խանգարման, ինչի հետևանքով արտաքին միջավայրից ազդակների ընկալման զգացումը սկսում է փոփոխվել և որոշակիորեն դանդաղել, մանրամասնել է փորձագետը։
Նման խնդիրներից խուսափելու համար մասնագետը խորհուրդ է տալիս առաջին հերթին խուսափել ցածր ջերմաստիճանների ազդեցությունից։ Բացի այդ, հարկավոր է հնարավորինս շատ շարժվել արյան շրջանառությունը բարելավելու համար։