
Բժիշկ-էնդոկրինոլոգ Զուխրա Պավլովան թվարկել է չորս միջոց, որոնք օգնում են հանդարտվել։
Նրա խոսքով՝ նյարդայնության վերացմանը կօգնի ջրի օգտագործումը, տեղեկացրել է «Вечерняя Москва» պորտալը։
«Ջուրն օգնում է կանգնեցնել հորմոնի սինթեզը, որը խթանում է կորտիզոլի արտադրությունը։ Հենց կորտիզոլն է օգնում մեզ ավելի կավ կողմնորոշվել սթրեսային իրավիճակներում։ Սակայն այն շատ չպետք է լինի, որովհետեւ սկսում են ավելորդ ծախսվել մկանային պաշարները»,- նշել է բժիշկը։
Հանդարտվելու արդյունավետ միջոցներից է նաեւ ֆիզիկական ակտիվությունը։ Օրինակ, սթրեսի դեպքում կարելի է զբոսնել մաքուր օդում կամ ֆիզիկական վարժություններ անել սենյակում։
Նյարդային համակարգը հավասարակշռելուն կօգնեն շնչառական վարժությունները։ Տագնապը կարելի է նվազեցնել նաեւ լոգանք ընդունելով։ Այդ դեպքում ջրին պետք է ավելացնել անգլիական աղ մագնիումով կամ եթերայուղեր նարդոսով (լավանդա), անանուխով կամ էվկալիպտով։