Երիտասարդ գալակտիկաները նման են ոչ թե սովորական սկավառակների, այլ բանանների։ Նման եզրահանգման է եկել Կոլումբիայի համալսարանի գիտնական Վիրաջ Փանդյայի ղեկավարած աստղագետի խումբը։ Այս մասին գրում է The New York Times-ը՝ հղում անելով աստղագետների ուսումնասիրություններին։
«Ջեյմ Ուեբ» տիեզերական աստղադիտակով ստացված նոր պատկերների վերլուծության համաձայն` երիտասարդ գալակտիկաները նման չեն ո՛չ սկավառակների, ո՛չ ձվի։ Դրանք բանաններ են», – նշում է պարբերականը։
Գիտնականները կրկին ուսումնասիրել են «ՋեյմսՈւեբի» հայտնաբերած ավելի քան 4000 երիտասարդ գալակտիկաների լուսանկարները։
Գիտնականները կարծում են, որ իրենց բացահայտումը կարող է էապես փոխել գալակտիկաների առաջացման և աճի, ինչպես նաև դրանց ձևավորման վրա ազդող մութ մատերիայի ազդեցության մասին այսօրվա տեսակետը։
Փանդյայի խոսքով՝ աստղագետները գալակտիկաների պատկերները գնահատել են դեռ միայն տիեզերքի մի հատվածից, բայց հետագայում կանցնեն դրա նաև այլ հատվածների, ինչը թույլ կտա ամբողջ երկնքում տարբեր եռաչափ ձևերի գալակտիկաներ գտնել։