Վաղը՝ հունվարի 23-ին, Երկրի վրա սպասվում է մագնիսական փոթորիկ։ Նման կանխատեսում են արել Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Տիեզերական գիտահետազոտական ինստիտուտի Արևային ռենտգենային աստղագիտության լաբորատորիան և Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Սիբիրյան մասնաճյուղի Արեգակնային-երկրային ֆիզիկայի ինստիտուտը:
Ինչպես նշում է kommersant.ru-ն, հունվարի 23-ի գիշերը Երկրի մագնիտոսֆերան բուռն կլինի, փոթորիկը կսկսվի Երևանի ժամանակով ժամը 07:00-ի սահմանում և կնվազի մոտավորապես կեսօրից հետո: Կանխատեսվող փոթորկին տրվել է G1 (թույլ) մակարդակ:
Մագնիսական փոթորիկների հզորությունը գնահատվում է հինգ բալանոց սանդղակով։ Փոթորկի ամենաթույլ մակարդակը G1-ն է, G5-ը՝ ամենաուժեղը: