Սրտաբան Օլգա Բոկերիան իր թելեգրամյան ալիքւոմ պատմել է՝ ինչպես կարելի է նվազեցնել արյան մեջ սթրեսի հորմոնի մակարդակը։
Մասնագետի խոսքով՝ հպումները բարենպաստ ազդեցություն են ոնենում օրգանիզմի վրա և նպաստում են արյան մեջ կորտիզոլի մակարդակի նվազմանը՝ խթանելով օքսիտոցինի արտազատումը։
«Այն կանանց մոտ, ովքեր մի քանի րոպե անցկացել են զուգընկերոջ հետ գրկախառնված, օքսիտոցինի մակարդակն ավելի բարձր էր: Վերջինս փոխկապակցված է հետագա սթրեսային իրավիճակում զարկերակային ճնշման և անոթազարկի ավելի ցածր ցուցանիշների հետ», – նշել է Բոկերիան:
Նա նաև հավելել է, որ գրկախառնություններն առավել մեծ ազդեցություն են ունենում, եթե օրական տևում են 5-10 րոպե։