Ռոբոտները Մարտի 8-ի առթիվ ծաղիկներ են բաժանել կանանց և աղջիկներին (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Ռոբոտները Մարտի 8-ի առթիվ ծաղիկներ են բաժանել կանանց և աղջիկներին (տեսանյութ)

Ռուսաստանի Պերմ քաղաքի Գորկու անվան այգում ռոբոտները Կանանց միջազգային օրվա առթիվ ծաղիկներ են բաժանել կանանց, այս մասին տեղեկացնում է Gazeta.Ru-ն։

Ակցիային մասնակցել են «Պրոմոբոտ» ընկերության մարդակերպ սպասարկող Promobot ռոբոտը, ինչպես նաև «Զվերոբոյ» և «Հեդլայներ» (Headliner) «մարտական» մեքենաները, որոնք նախկինում դարձել էին «Ռոբոտների ճակատամարտ» առաջնության աստղերը։

Ռոբոտները կանգնել են այգու մուտքի մոտ՝ ծաղիկների զամբյուղների կողքին, շնորհավորանքներով ողջունել կանանց և հրավիրել ծաղկեփունջ վերցնել։

«Շնորհավորում եմ Մարտի 8-ը։ Ինչպես են ձեր աչքերը փայլում: Ես տպավորված եմ, իմ ընկերը նույնպես»,- Promobot-ն ասել է այգու յուրաքանչյուր այցելուի հանդիպելիս:

Ըստ ռոբոտների ինժեներների՝ իրենք որոշել են նման միջոցառում կազմակերպել, որպեսզի ուրախացնեն կանանց, ուշադրություն հրավիրեն «Ռոբոտների ճակատամարտ» նախագծի վրա և հրավիրեն բոլորին մասնակցելու մրցույթի նոր սեզոնին։

«Պրոմոբոտ»-ը ռոբոտներ ստեղծող ռուսական ընկերություն է, որի գլխավոր գրասենյակը գտնվում է Պերմում: Ընկերությունը հիմնադրվել է 2015-ին:

tech.news.am