
Apple-ը հայտարարել է Eye Tracking ֆունկցիայի մասին, որը հնարավորություն կտա iPhone-ը և iPad-ը կառավարել աչքերով։
Apple-ը մամուլի հաղորդագրություն է հրապարակել՝ տեղեկացնելով մատչելիության առանձնահատկությունների մասին։
Դրանք բոլորը կհայտնվեն մինչև տարեվերջ, ամենայն հավանականությամբ iOS 18-ում և iPadOS 18-ում, որոնք կներկայացվեն հունիսին կայանալիք WWDC 2024-ին։
Հաշմանդամություն ունեցող մարդիկ կկարողանան կառավարել iPhone-ն ու iPad-ը՝ օգտագործելով իրենց հայացքը։ Առջևի տեսախցիկը պատասխանատու կլինի աչքերին հետևելու համար: