
Իսրայելի հնագետները հայտարարել են, որ գտել են աստվածաշնչյան հայտնի դրվագի՝ Դավթի և Գողիաթի մարտի վայրը, հայտնում է New Historian պորտալը:
Աստվածաշնչի համաձայն՝ ապագա արքա Դավիթը ընտրվել է փղշտացի Գողիաթի հետ մենամարտելու համար, որի արդյունքից է կախված եղել ճակատամարտի ելքը: Դավիթը սպառազինված և ձեռքում սուր ու վահան ունեցող հսկա Գողիաթին խոցել է պարսատիկից նետված քարով: Մարտը տեղի է ունեցել Սաքհոֆի և Ահզեկի միջև գտնվող կաղնու հովտում՝ Երուսաղեմից հարավ-արևելք:
Գիտնականները հայտնաբերել են խեցիներ հին եբրայերեն գրառումներով, ինչպես նաև մի շարք ապացույցներ այն բանի, որ այդ վայրում մ.թ.ա. 10-րդ դարում եղել է քաղաք, որը համապատասխանում է աստվածաշնչյան տեղեկության հետ: