Սատուրնը սեպտեմբերի 8-ին տեսանելի կլինի առանց հեռադիտակի։ Այդ ժամանակ մոլորակը հնարավորինս մոտ է լինելու Երկրին, ՏԱՍՍ-ին հայտնել է աստղագետ և Մոսկվայի պլանետարիումի մեթոդական աջակցության բաժնի ղեկավար Լյուդմիլա Կոշմանը։
Սեպտեմբերի 8-ին մոլորակների միջև հեռավորությունը կկրճատվի մինչև 1,3 միլիարդ կմ կամ 8,66 աստղագիտական միավոր:
«Սատուրնը կարելի է դիտել անզեն աչքով կեսգիշերին մոտ, այն փայլում է հարավային հորիզոնից»,- ասել է Կոշմանը ՏԱՍՍ-ի թղթակցի հետ զրույցում՝ հավելելով, որ հեռադիտակների, սիրողական կամ պրոֆեսիոնալ աստղադիտակների օգտագործումը թույլ կտա մեզ ավելի մանրամասն դիտել մոլորակը: