Բրիտանացի կենսաբանները պարզել են, որ մագնիսական անսովոր միկրոմասնիկները, որոնք 20 տարի առաջ հայտնաբերվել են որոշ մարդկանց ուղեղում, առաջանում են ոչ թե բնական ճանապարհով, այլ այնտեղ են ընկնում ավտոմեքենաների ծխագազերից հոտառական նյարդերի միջոցով:
Անցյալ դարի 90-ական թվականներին գիտնականները կատարել են հետաքրքիր և մտահոգիչ հայտնագործություն: Նրանք գլխացավից բողոքող մարդկանց ուղեղում հայտնաբերել են մագնիսական նանոմասնիկներ: Դրանց թիվը եղել է հսկայական՝ ուղեղային հյուսվածքի 1 գրամին բաժին է ընկել 5-100 միլիոն այդպիսի մասնիկ:
Այդ մասնիկների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ դրանք առաջացել են ավտոմեքենաների ծխագազերից, որոնք հետիոտնի կամ վարորդի ուղեղ են թափանցել հոտառական նյարդերի միջոցով: Հաշվի առնելով, որ այդ մասնիկները կամ առաջացնում, կամ խորացնում են Ալցգեյմերի հիվանդությունը, գիտնականները առաջարկում են կատարել ավելի մեծածավալ հետազոտություն՝ պարզելու համար ծխագազերի դերը ուղեղի և նյարդային համակարգի հիվանդություններում, և ճշտելու համար այն վտանգի չափը, որը դրանք ներկայացնում են մարդկանց համար: Այդ մասին հոդվածը հրապարակված է PNAS պարբերականում: