Տարիքն իր հետ բերում է մի շարք փոփոխություններ, որոնցից ամենանկատելին կնճիռներն են: Առավել հաճախ կնճիռներն ի հայտ են գալիս աչքերի շրջանում: Կոպերի մաշկը բարակ է, նուրբ և հաճախ ենթարկվում է արտաքին գործոնների ազդեցությանը, օրինակ՝ սթրես, վիտամինների և քնի պակաս:
Գոյություն ունեն մի շարք կոսմետիկ միջոցներ մաշկի խնամքի համար, սակայն միշտ չէ, որ արդյունքը կատարյալ է լինում:
«Так Просто!» կայքն առաջարկում է մի քանի բնական դիմակներ, որոնց հիմքում ընկած է ձվի սպիտակուցը:
Ամենատարածված դիմակներից մեկը ձվի սպիտակուցից պատրաստված դիմակն է: Ձեզ անհրաժեշտ է մեկ ձվի սպիտակուց և բամբակ: Սպիտակուցը հարեք և քսեք կոպերին, աչքերը փակ պահեք և թողեք, որ սպիտակուցը չորանա: Վերջում աչքերը լվացեք սառը ջրով:
Պայքարեք «սագի թաթիկներ» կոչվող կնճիռների դեմ: Հավասար քանակությամբ խառնեք ձվի սպիտակուցը, մեղրն ու գարու ալյուրը: Ստացված խառնուրդը քսեք աչքերին, թողեք մնա 20 րոպե, ապա լվացեք սառը ջրով: Նման դիմակն օգնում է հարթեցնել կնճիռները և թարմացնել մաշկը:
Այս դիմակը կօգնի իջեցնել այտուցներն ու արագ ազատվել աչքերի պարկիկներից: Դիմակը ստանալու համար ձեզ անհրաժեշտ է 2 սառը ձվի սպիտակուց, 1 թ/գ մեղր և 1 թ/գ բուսական յուղ: Բաղադրիչները հարեք և անմիջապես քսեք աչքերի շուրջ մաշկին: Պրոցեդուրան ձեզնից կես ժամից պակաս կպահանջի:
1 ձվի դեղնուցը խառնեք 1 թ/գ ձիթապտղի յուղով և կես կիտրոնի հյութով, քսեք դեմքին և թողեք մնա 20 րոպե, ապա լվացեք սառը կաթով:
Հիշեք, որ յուրաքանչյուր դիմակ պետք է քսել միայն մաքուր մաշկին:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը