Պաուլո Կոելյո «Ալքիմիկոսը». մեջբերումներ
Advertisement 1000 x 90

Պաուլո Կոելյո «Ալքիմիկոսը». մեջբերումներ

Եթե դու ինչ-որ բան ես ցանկանում, ապա ամբողջ տիեզերքը նպաստում է քո ցանկության իրականացմանը:

Պարանը, որքան էլ երկար՝ ավարտվում է:

Մենք այս կամ այն ճշմարտությունն ընդունում ենք լոկ այն ժամանակ, երբ սկզբում ամբողջ հոգով այն վանում ենք։ Չարժե խույս տալ սեփական ճակատագրից, միևնույնն է չես փախչի, Աստված խստապահանջ է, բայց նաև նրա գութն է անսահման:

Կյանքն էլ հենց նրանով է հետաքրքիր, որ երազները կարող են իրականություն դառնալ:

Երազներն այն լեզուն են, որով մեզ հետ խոսում է Տերը: Այն աշխարհի լեզուներից մեկն է: Եվ եթե Տերը մեզ է դիմում մեր հոգու լեզվով, միայն մեզ է հասկանալի լինում նրա ասածը:

Երբ շուրջդ միշտ նույն մարդիկ են, ինքնին ստացվում է, որ նրանք մխրճվում են քո կյանքի մեջ: Իսկ այդ դեպքում նրանք որոշ ժամանակ անց ցանկանում են կյանքդ փոփոխել: Իսկ եթե դու չես դառնում այնպիսին, ինչպիսին նրանք են ցանկանում քեզ տեսնել՝ նեղանում են:

Երբեմն ի՜նչ հիմարություններ են դուրս տալիս մարդիկ, ավելի լավ է շփվես անլեզու ոչխարների հետ, որոնք ուտելուց և խմելուց զատ ոչինչ չեն ուզում:

Մարդիկ, ինչպես իրենց է թվում, շատ շուտ են գիտակցում իրենց կյանքի իմաստը: Գուցե հենց այդ պատճառով այդքան շուտ էլ հրաժարվում են նրանից: Այդպես է ստեղծված աշխարհը:

Վախենում եմ, որ եթե երազանքս իրականություն դառնա, ապրելն այլևս կկորցնի իր իմաստը:

mediamag.am