Օքսֆորդի համալսարանն իր 700-ամյա պատմության ընթացքում առաջին անգամ կարող է մասնաճյուղ բացել Մեծ Բրիտանիայի սահմաններից դուրս: Այդ մասին գրում է Telegraph թերթը:
Հրատարակության տվյալներով՝ ֆրանսիացի պաշտոնյաներն անցյալ շաբաթ Օքսֆորդ էին ժամանել Փարիզում համալսարանի մասնաճյուղն ստեղծելու առաջարկությամբ: Ֆրանսիական կողմը հավաստիացրել է, որ այս մասնաճյուղը կունենա տեղի ուսումնական հաստատության կարգավիճակ և այդպիսով՝ կպահպանի ԵՄ-ի կողմից ֆինանսավորումը նույնիսկ միությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալուց հետո:
Նման առաջարկություններ են ստացել նաև բրիտանական մյուս համալսարանները: Համաձայնության դեպքում ուսանողական ավանի շինարարությունը, որը Օքսֆորդը ներկայացնելու է Փարիզում, կարող է սկսվել 2018 թվականին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: