Miss World Australia գեղեցկության մրցույթին առաջին անգամ մասնակցել է սահմանափակ ֆիզիկական հնարավորություններ ունեցող կինը: Այդ մասին գրում է Daily Mail-ը: Ջասթին Քլարքը մասնակցել է մրցույթի՝ Ավստրալիայի Ադելաիդայի նահանգում կայացած տարածաշրջանային եզրափակիչին:
26-ամյա Քլարկը նահանգի մակարդակով մրցույթի հաղթող չի դարձել և չի մասնակցելու ազգային փուլին: Բայց նա հայտարարել է, որ գոհ է մասնակցության բուն փաստից և կշարունակի իր գործունեությունը ի պաշտպանություն հաշմանդամների իրավունքների:
«Հաշմանդամի սայլակին գամված մեկի համար մրցույթին մասնակցելու հնարավորությունը մեծ քայլ է: Ես հուսով եմ, որ սա կդառնա ուղերձ՝ անկախ ռասայից, հագուստի չափսից կամ ֆիզիկական սահմանափակումներից, այն ամենից, ինչով դուք տարբերվում եք, միևնույն է, դուքը գեղեցիկ եք»,- վստահություն է հայտնել ավստրալուհին:
Նշվում է, որ աղջիկը սայլակով է տեղաշարժվում 2015 թվականից: Նա չի հայտնում այն հանգամանքների մասին, որոնք հանգեցրել են հաշմանդամության:
Մոտ ապագայում Քլարքը կզբաղվի մարդասիրական գործունեությամբ, կօգնի Children՚s Charity մանկական բարեգործական կազմակերպությանը, որի հետ համագործակցում է մրցույթը:
Miss World-ը («Աշխարհի գեղեցկուհի») նմանօրինակ միջոցառումներից ամենահինն է (անցկացվում է 1951 թվականից), ինչպես նաև խոշորագույններից մեկը: Նրա նշանաբանն է՝ Miss World («Իմաստալի գեղեցկություն»): Գործող «Աշխարհի գեղեցկուհի-2016»-ը Պուերտո Ռիկոյից սերված Ստեֆանի Դել Վալիեն է: