Գիտնականները նոր ցավազերծիչ են փորձարկել խխունջների թույնից
Advertisement 1000 x 90

Գիտնականները նոր ցավազերծիչ են փորձարկել խխունջների թույնից

Ամերիկացի գիտնականները գտնում են, որ փոքրիկ կոնաձև խխունջների թույնը կարող է օգտագործվել խրոնիկական ցավի թեթևացման համար, տեղեկացնում է BBC-ին:

Կակղամորթները թույնն օգտագործում են իրենց զոհին կաթվածահար անելու կամ սպանելու համար:

Կատարված թեստերի արդյունքում պարզվել է, որ կոնաձև խխունջների թույնի օգտագործման դեպքում ցավազերծման արդյունքը փորձի ենթարկված առնետների մոտ պահպանվել է մինչև երեք օր:

Թեստերի արդյունքները նշանակում են ծանր հիվանդների համար հակացավային թերապիայի նոր տեսակի ստեղծման հնարավորություն:

Ափիոնային անալգետիկներն, ինչպիսին է մորֆինը, առաջացնում են ընտելացում, իսկ խխունջի թույնը նման արդյունք չունի. և դա ամենակարևոր ասպեկտն է, կարծում են գիտնականները: