
Չինաստանում կկառուցվեն շենքեր, որոնք պարուրված կլինեն ծառերով: Նպատակը՝ թթվածնի արտադրությունն է: Չինաստանը հայտնի է մթնոլորտի աղտոտվածության բարձր ցուցանիշներով: Այդ կապակցությամբ, շինարարներն ու բնապահպանները եկել են ընդհանուր հայտարարի, նպատակադրվելով կառուցել շինություններ, որոնք կարող են օրը 60 կիլոգրամ թթվածին արտադրել: