«Կապիկների մոլորակը» կինոնկարի ռեժիսորը նոր ֆիլմ կնկարահանի Բեթմենի մասին
Advertisement 1000 x 90

«Կապիկների մոլորակը» կինոնկարի ռեժիսորը նոր ֆիլմ կնկարահանի Բեթմենի մասին

Ռեժիսոր Մեթ Ռիվզը պաշտոնապես հաստատվել է Բեթմենի մասին նոր ֆիլմի ռեժիսորի պաշտոնում: Այս մասին գրել է The Hollywood Reporter-ը՝ վկայակոչելով Warner Bros ստուդիայի հաղորդագրությունը:

«Ժանրային կինոյում Մեթի խորն արմատները և բեմադրողի նրա էվոլյուցիան, որն ունակ է ստեղծել ամբողջ աշխարհներ, նրան  իդեալական ռեժիսոր են դարձնում, որը Մռայլ Ասպետին նոր արկածների կտանի»,- հայտարարել են կինոընկերությունում:

Ռիվզն ինքը նշել է, որ մանկուց սիրել է Բեթմենի պատմությունը: «Ես անհավատալիորեն հպարտ և երջանկ եմ աշխատելու Warner Bros-ի հետ, որպեսզի դիմակավոր ասպետի վերաբերյալ վիպական և հուզական նոր կարծիքը փոխադրեմ մեծ էկրան»,- ասել է նա:

Սկզբնապես ենթադրվում էր, որ ֆիլմի ռեժիսորը կլինի Բեն Աֆլեքը, որը նաև դրանում կխաղա գլխավոր դերը, սակայն հունվարի վերջին նա հայտարարել է, թե չի նկարահանի կինոժապավենը, քանի որ իր մոտ չի ստացվի համատեղել դերասանի և ռեժիսորի պարտականությունները: Բեթմենի մասին նոր ֆիլմի՝ էկրան բարձրանալու ժամկետը և անվանումն առայժմ հայտնի չեն:

Մեթ Ռիվզը նկարահանել է այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք են «Կապիկների մոլորակի լուսաբացը», «Մոնստրո», «Ներս թող ինձ», ինչպես նաև «Համոզմունք» և «Սուրբ պարեկ» սերիալները: